Լարված իրավիճակ Բավրայի անցակետում. Թուրքիայից հայրենիք վերադարձող ընտանիքներից պահանջում են մաքսազերծել իրենց հագուստը


Լարված իրավիճակ Բավրայի անցակետում. Թուրքիայից հայրենիք վերադարձող ընտանիքներից պահանջում են մաքսազերծել իրենց հագուստը
Հոկտեմբեր 29 21:09 2020

Shamshyan.com-ը գրում է, որ մի քանի ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Բավրայի անցակետում: Թուրքիայում բնակվող մոտ 200 հոգի՝ 4 ավտոբուսով վերադառնում են հայրենիք, որոնց հագուստները եւ այլ իրեր տեղափոխվում են խոշոր բեռնատարով: Անցակետում պնդում են, որ ամբողջ բեռնատարը, որում, ինչպես նշեցինք, հագած հագուստներ են եւ այլ օգտագործված իրեր, պետք է մաքսազերծվի:

Shamshyan.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում անհասկանալի իրավիճակում հայտնված ուղեւորներից մեկը նշել է, որ իրենց անգամ չեն ասում, թե որտե՞ղ է հասել բեռնատարը, որում իրենց իրերն ու հագուստներն են: Քաղաքացին խնդրել է, որպեսզի պատկան մարմինները, դեսպանատունն ու ԱԳՆ-ն արձագանքեն ստեղծված խնդրին:



loading...