Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալն ու ԱԱԾ այլ պաշտոնյաներ այցելել են սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ)


Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալն ու ԱԱԾ այլ պաշտոնյաներ այցելել են սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին (լուսանկարներ)
Հոկտեմբեր 29 20:40 2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը, տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի այն վիրավոր զինծառայողներին, ովքեր բուժում են ստանում Երևանի տարբեր առողջապահական հաստատություններում, տեղեկացնում է ԱԱԾ կայքը:

Մ. Համբարձումյանը և նրան ուղեկցող անձինք զրուցել են հերոս սահմանապահների և նրանց ծնողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն՝ ընդգծելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:

Առողջապահական հիմնարկների պատասխանատուները ներկայացրել են սահմանապահների բուժման ընթացքը և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերն ու անելիքները:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը քաջարի սահմանապահներին փոխանցել է համակարգի ջերմ բարեմաղթանքները, ցուցաբերել որոշակի ֆինանսական աջակցություն և փաստել, որ նրանց անունը ևս ամրագրվելու է ՀՀ ԱԱԾ այն աշխատակիցների անունների շարքում, ովքեր հայրենիքի պաշտպանության վեհ գործում ունեցել են իրենց նվիրական մասնակցությունը: