«Ալլահ ակբար», «Ո՞ւր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք». Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները (տեսանյութ)


«Ալլահ ակբար», «Ո՞ւր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք». Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները (տեսանյութ)
Հոկտեմբեր 29 19:42 2020

«Ալլահ ակբար», «Ու՞ր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք»՝ այս վանկարկումներով Անկարայի կողմից ղեկավարվող թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման մոտ 300 անդամ հոկտեմբերի 28-ի երեկոյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի փողոցներով շրջել ու փորձել է հայերի գտնել՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով, այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան ֆրանսահայերը փակել էին Լիոն քաղաքով անցնող Փարիզը Մարսելին կապող գլխավոր մայրուղին ու պահանջել Ֆրանսիայից՝ քայլեր ձեռնարկել Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի դեմ: 

Վիենում թուրքերի թիրախում է եղել նաև հայ փոխքաղաքապետը: Լևոն Սաքունցին ոստիկանությունը հորդորել է տանից դուրս չգալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նա Արցախի ճանաչմանն ուղղված աշխատանքներում մեծ դերակատարում ունի Վիեն քաղաքում:

Մինչ ծայրահեղականները Վիենից կհասնեին Դեսին քաղաք, ոստիկանությունն արդեն կազմ-պատրաստ սպասում էր նրանց: «Գորշ գայլերն» անցել են Ժան Ժորես փողոցով. հենց այդտեղ է գտնվում Հայոց ցեղասպանության հուշակոթողը: Փոխաքաղաքապետ Ջորկաեֆի խոսքով՝ միայն Դեսինում 65 թուրք ակտիվիստ է ձերբակալվել՝ կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայում հաստատված պարետային ժամը չպահպանելու պատճառով: Այստեղ երեկոյան ժամը 9-ից հետո չի թույլատրվում գտնվել դրսում։

Մանրամասները՝ տեսանյութում։