Արծրուն Հովհաննիսյանը՝ «Իսկանդեր»-ը գործի դնելու կոչերի մասին (տեսանյութ)


Արծրուն Հովհաննիսյանը՝ «Իսկանդեր»-ը գործի դնելու կոչերի մասին (տեսանյութ)
Հոկտեմբեր 28 00:17 2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է հասարակության կողմից բազմիցս հնչող «Իսկանդեր»-ը գործի դնելու կոչերին:

«Մեր զինանոցում եղած ողջ զինատեսակները չեն օգտագործվել: Դրա համար կան ռազմական, քաղաքական և տեխնիկական բազում այլ խնդիրներ, բայց ես չեմ ուզենա, որ մեր հասարակությունը դրանք օգտագործելու հետ կապված էդպիսի միֆական սպասելիքներ ունենա իր մեջ, որ կարծես թե մերոնք ատոմային զենքի նման մի զենք ունեն, որը, չգիտես՝ ինչու չեն օգտագործում, այ որ որոշեն օգտագործել, չվախենան աշխարհից ու օգտագործեն՝ Ափշերոնն ամբողջությամբ կանցնի ջրի տակ ու հակառակորդը միանգամից կապիտուլյացիա կընդունի: Չէ՛, դա էդքան էլ էդպես չի. էդ զինատեսակները սովորական զինատեսակներ են, դրանք միջուկային չեն»,- ասել է Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 



loading...