«Ունենք պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր»․ ԱԱԾ տնօրենի տեղակալ


«Ունենք պետական դավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր»․ ԱԱԾ տնօրենի տեղակալ
Հոկտեմբեր 27 13:22 2020

«ԱԱԾ-ն պատերազմական գործողությունների մեկնարկի օրվանից իրականացնում է իր պարտականությունները, այդ թվում՝ արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հակահետախուզության ուղղությամբ։ Ունենք պետականդավաճանության և լրտեսության բացահայտման դեպքեր, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ, ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերի գործունեության, տեղեկատվական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլն»,- այս մասին Քննչական կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։

 



loading...