ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետը ևս լքեց պաշտոնը


ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետը ևս լքեց պաշտոնը
Հոկտեմբեր 27 12:49 2020

Ըստ ՀՀ ԱԱԾ մեր հավաստի աղբյուրների՝ աշխատանքից ազատվել է Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը:

 

Փաստորեն ԱԱԾ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են: Ըստ մեր աղբյուրի Կարումյանին տեղափոխել են ԱԱԾ համակարգում գիտաուսումնական բնույթի այլ աշխատանքի:

 

Կարումյանի աշխատանքից ազատման պատճառները մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել: