Իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին փոխարինեց ցուցակով հաջորդ թեկնածուն


Իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին փոխարինեց ցուցակով հաջորդ թեկնածուն
Հոկտեմբեր 27 12:25 2020

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին հոկտեմբերի 27-ին փոխարինեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանը: Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին կայացած նիստին որոշում կայացրեց նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցել իշխող «Իմ քայլը» դաշինքի` ցուցակով հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին: Պատգամավորական մանդատից հրաժարվելու մտադրության մասին Ուլիխանյանը հայտարարել էր սեպտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 6-ին նշանակվել էր Պետական ​​վերահսկողական ծառայության պետի տեղակալ:



loading...