Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ


Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ
Հոկտեմբեր 27 11:50 2020

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել այն պահին, երբ իրավապահները փորձել են ահաբեկչի ձերբակալել:

 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ նահանգապետ Ռահմի Դողանի խոսքով՝ ահաբեկիչը վնասազերծվել է, զոհեր չկան:

«Երկու ահաբեկիչների հետապնդման ժամանակ Իսկենդերունում պայթյուն է որոտացել: Ոչ ոք չի մահացել: Ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, գործողությունները շարունակվում են»,- ասվում է նահանգապետի հայտարարության մեջ: