Ուժեղները հաղթահարում են, թույլերը հանձնվում և մեղադրում բժշկին. Գոհար Աբաջյան


Ուժեղները հաղթահարում են, թույլերը հանձնվում և մեղադրում բժշկին. Գոհար Աբաջյան
Հոկտեմբեր 27 07:20 2020

ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ հիվանդին բժիշկը սկսում է բուժել` ամեն ինչ հարթ է գնում: Երբ հիվանդությունը երկարում է, օրգանիզմը թուլանում է, իմունային համակարգը խախտվում: Այստեղ գալիս է բեկումնային պահը. երբ հիվանդի կողքը մի բժիշկ է, ով շարունակում է դեղեր տալ` առանց ներկայացնելու իրավիճակը, հիվանդը դադարում է պայքարել հիվանդության դեմ և հանձնվում ամեն օր իրան մատուցվող դեղահաբերին:

Դեղահաբերը կախվածության նման մի բան են դառնում: Ճշմարտություն իմանալը բժշկից անասելի ցավոտ է լինում: Ուժեղները հաղթահարում են, թույլերը հանձնվում և մեղադրում բժշկին: Հաղթում են նրանք, ովքեր բժշկի հետ միասին պայքարում են: Երեկոյան մտքեր...»