Զուգդիդիում «Վրաստանի բանկի» վրա հարձակումը պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչություն


Զուգդիդիում «Վրաստանի բանկի» վրա հարձակումը պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչություն
Հոկտեմբեր 26 22:42 2020

Զուգդիդիում «Վրաստանի բանկ» մասնաճյուղի զինված ներխուժումը որակվել է  ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն:

ՆԳՆ-ն նշում է, որ հետաքննությունն ընթանում է 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածների համաձայն, որոնք ենթադրում են զենքի ապօրինի ձեռքբերում / պահում /, կրում` ահաբեկչություն իրականացնելու և պատանդներ վերցնելու նպատակով:

Խուզարկություններ են կատարվել  ահաբեկչությունն իրականացրած Բադրի Էսեբուայի տանը, նաև նրա հարազատների բնակարաններում: ՆԳՆ-ը հրապարակել է ահաբեկչի նկարը:

Նշենք, որ այսօր Վրաստանի ՆԳՆ-ը հաստատել է, որ հարձակումն իրականացրել է ոմն Բադրի Էսեբուան: Աղբյուրի համաձայն, հանցագործը նույնականացվել է նույն օրը, սակայն իրավապահները «խնդիրների են հանդիպել» նրա ձերբակալման փորձի ժամանակ: