ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հորդորել է աջակցություն տրամադրելիս աշխատել պետական կառույցների հետ


ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հորդորել է աջակցություն տրամադրելիս աշխատել պետական կառույցների հետ
Հոկտեմբեր 26 22:39 2020

ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր ճեպազրույցի ժամանակ նախ շնորհակալություն է հայտնել Հայաստան ու Արցախ հումանիտար բեռներ ուղարկողներին.

«Բեռները նախևառաջ մենք տանում ենք պահեստ, տեսակավորում ենք: Առանձնացնում ենք՝ ըստ նշանակության: Ուղարկում ենք Արցախ՝ ապաստարաններում բնակվող քաղաքացիներին, ինչպես նաև այդ բեռներից մի մաս բաժին է հասնում ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին»,- ասել է Արմեն Փամբուխչյանը:

ԱԻ նախարարի տեղակալը վստահեցրել է, որ ամբողջ բեռը փաստաթղթավորվում է, կա հաշվետվություն: Փամբուխչյանը հորդորել է  օգնություն տրամադրողներին աշխատել պետական կառույցների հետ՝ այդ կերպ թե՛ վստահելի է, թե՛ հասցեական։

 

 



loading...