Կետեր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազուույցից


Կետեր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազուույցից
Հոկտեմբեր 26 22:30 2020


▪️Երեկ՝ երեկոյան ուշ ժամի, ցավոքթշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ:

▪️Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակումներ ձեռնարկեցին մի քանի ուղղություններով, միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները:

▪️Հադրութից հյուսիս ընկած անտառներում այսօր շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։ Մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են. Շեխեր, Ջիվանի, Ազոխ և հարակից գյուղերում:

▪️Այո´, հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Հաճախ, այո՛, նահանջում ենք, քանզի մարդկանց կյանքը թանկ է։ Զբաղեցնում ենք նոր բնագծեր։ Վիճակը ծանր է, մարտերը` դաժան, բայց անելանելի չէ։

▪️Ունենք ապացույցներ, տիրապետում ենք տեղեկությունների, թե ինչպես են Ադրբեջանում գտնվող թուրքական F-16-երը կիրառվել մարտական գործողություններում։



loading...