Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից: Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել, հայտնում է ոստիկանությունը։
Պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:
Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:
«Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին: Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է: Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Տեսագրությունը, որում ոստիկանը դժգոհում է կացության պայմաններից, արվել է պատերազմի առաջին օրերին. ՀՀ ոստիկանություն
Լրահոս
Կարգալուծությունը միայն Ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհն է․ Նաթան սրբազան
31
Հունվար,
2026 20:07
Ես երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով․ Մակար Սրբազան
31
Հունվար,
2026 19:46
Բռնաճնշումներ են, փորձում են վախեցնել, լռեցնել Եկեղեցուն․ Հովնան Սրբազան
31
Հունվար,
2026 18:56
Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ...










