«Բոլոր այն մարդիկ, որոնք լքել են իրենց վստահված պոստը, արժանանալու են հանրային պարսավանքի». Նիկոլ Փաշինյան


«Բոլոր այն մարդիկ, որոնք լքել են իրենց վստահված պոստը, արժանանալու են հանրային պարսավանքի». Նիկոլ Փաշինյան
Հոկտեմբեր 26 20:19 2020

«Մենք պետք է արձանագրենք, որ մենք առյուծի նման տղերք ունենք։ Եվ մենք նրանց պիտի պատշաճ գնահատանքի արժանացնենք։ Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմն իր հետ բերում է քաոսային վիճակներ, և այլն։ Եվ մեր հանրության մեջ պիտի լինի այն տրամադրությունը, որ որևէ պատճառաբանությամբ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային սուր պարսավանքի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր այն մարդիկ, որոնք որևէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, դիրքը, այդ մարդիկ պիտի իմանան, որ իրենք արժանանալու են հանրային պարսավանքի, և որևէ պատճառաբանություն չի ընդունվելու»,- ասաց Ն․ Փաշինյանը:



loading...