Խոցել են մեծ թվով տանկեր, հետեւակի մարտական մեքենա, ԱԹՍ-ներ. ՊԲ-ն ներկայացնում է նորօրյա հերոսների


Խոցել են մեծ թվով տանկեր, հետեւակի մարտական մեքենա, ԱԹՍ-ներ. ՊԲ-ն ներկայացնում է նորօրյա հերոսների
Հոկտեմբեր 26 19:50 2020

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է հրապարակել առաջնագծի զինծառայողների սխրանքներից դրվագներ։

«Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգեւատրվի «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ եւ կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի»,- հայտնում է ՊԲ-ն։



loading...