Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները


Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Հոկտեմբեր 26 18:01 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց:
«Քանի որ Ֆրանսիայում նրանք հորդորում են չգնել թուրքական ապրանքներ, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին։ Ոչ մի դեպքում մի պատվեք նրանց, մի գնեք ապրանք ֆրանսիական արտադրողներից», - ասել է նա Անկարայում իր ելույթի ժամանակ: Թուրքիայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ համաշխարհային հանրությունը պետք է «պաշտպանի Ֆրանսիայում մահմեդականներին, ովքեր հետապնդվում են իրենց հավատքի համար»:
«Ֆրանսիան իսկապես նացիզմի մի մասն է: Նրանք, ովքեր Ֆրանսիայի ղեկին են, հոգեկան բուժման կարիք ունեն, քանի որ սկսել են խրախուսել մահմեդականների վրա հարձակումները», - ավելացրել է Էրդողանը։
Նա նաև ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաիսլամական գրոհները» սպառնալիք է համարում Թուրքիայի ազգային անվտանգությանը և հույս է հայտնել, որ Եվրոպան կդադարեցնի «ատելության այդ արշավը»:



loading...