Հունաստանը շարունակում է պնդել, որպեսզի ԵՄ պետությունները զենքի մատակարարման արգելք սահմանեն Թուրքիայի նկատմամբ


Հունաստանը շարունակում է պնդել, որպեսզի ԵՄ պետությունները զենքի մատակարարման արգելք սահմանեն Թուրքիայի նկատմամբ
Հոկտեմբեր 26 17:50 2020

Աթենքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստանի մայրցամաքային շելֆում հաջորդ երկու ամսվա ընթացքում հետազոտական աշխատանքներ իրականացնելու Էրդողանի ծրագրերի՝ Եվրամիության երկրներին կրկին կոչ է արել Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանել, գրում է ekathimerini.com կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Եվրամիության շրջանակներում Հունաստանի գործընկերներին արդեն նման առաջարկ արել է։

Սակայն պաշտոնյան այս հարցը բարձրացրել է նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ Երկրի ԱԳ ղեկավար Նիկոս Դենդիասն այս մասին նամակ է ուղարկել Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի իր գործընկերներին։

Նշվում է, որ Հունաստանի եվրոպական գործընկերների կողմից Թուրքիային ցուցաբերված աջակցության ամենալուրջ կողմը ոչ թե փոխանցված սարքավորումներն են, այլ փորձը (the know-how), ինչի շնորհիվ Անկարան արագորեն ընդլայնել է իր պաշպանական արտադրությունը։

Միցոտակիսը փորձի նման փոխանակման մասին խոսելիս հատուկ անդրադարձ է կատարել Բեռլինի կողմից Անկարային տրամադրված 214 տեսակի սուզանավի և անաէրոբ շարժիչ (AIP) համակարգերի, Leopard տեսակի տանկերի (2A4) գերմանական նախագծերին։ Քիչ չեն նաև թուրքական կողմին իտալական և իսպանական զինատեսակների փորձի տրամադրման օրինակները։



loading...