Հայաստանում ՌԴ դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը


Հայաստանում ՌԴ դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը
Հոկտեմբեր 25 17:50 2020

2020-ի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կասեցվում է քաղաքացիների անձնական մուտքը ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժին՝ բոլոր հյուպատոսական, նոտարական և պետական ​​ծառայությունների մատուցման համար: Պատճառը ՀՀ-ում սանիտարահամաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացումն է. այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

«Նշված սահմանափակումների ժամկետը կարող է երկարացվել: Հյուպատոսական ընդունելությունը վերսկսելու մասին որոշումը կկայացվի՝ կախված COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակի զարգացունից»,- նշված է հաղորդագրության մեջ: