Բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին. ԱԻ փոխնախարարը կոչ է անում պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ


Բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին. ԱԻ փոխնախարարը կոչ է անում պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ
Հոկտեմբեր 25 11:58 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Կորոնավիրուսի տարածման միտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Մենք բոլորս պատերազմի փուլում ցուցաբերեցինք միասնականություն և վիրուսի կանխարգելման հարցում նույնպես չպետք է վարանենք՝ յուրաքանչյուրս պետք է պայքարի այս կյանքեր խլող վիրուսի տարածման դեմ:

Մեր անելիքներից պետք է լինի ամենօրյա ռեժիմով մեր ծանոթ, բարեկամ, հարազատներին զանգելով, խնդրելով և աղաչելով հասնել նրան, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները, կլինի դա սգո միջոցառումների ժամանակ, թե՝ առօրյայում:

 

Հ.Գ. բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին…»։