Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են Ալ-Քաիդայի ղեկավարներից ալ-Մասրիին


Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են Ալ-Քաիդայի ղեկավարներից ալ-Մասրիին
Հոկտեմբեր 25 11:25 2020

Աֆղանստանի անվտանգության ուժերը չեզոքացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին՝ Աբու Մուհսին ալ-Մասրիին, որը ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենաշատ փնտրվող ահաբեկիչների ցանկում է եղել, գրում է Reuters-ը:

Ալ-Մասրին ԱՄՆ-ում մեղադրվել է օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբերելու և ԱՄՆ քաղաքացիների սպանելու նպատակով կազմակերպված դավադրության համար:

Նա չեզոքացվել է Աֆղանստանի արևելքում գտնվող շրջաններից մեկում իրականացված հատուկ գործողության ժամանակ: