Աֆղանստանում չեզոքացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը


Աֆղանստանում չեզոքացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը
Հոկտեմբեր 25 01:41 2020

Աֆղանստանի անվտանգության ծառայության ուժերը չեզոքացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին՝ Աբու Մուհսին ալ-Մասրիին, որը ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ ամենաշատ փնտրվող ահաբեկիչների ցանկում է եղել, հաղորդում է Reuters-ը:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ալ-Մասրին ԱՄՆ-ում մեղադրվել է օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբերելու և ԱՄՆ քաղաքացիների սպանելու նպատակով կազմակերպված դավադրությանը մասնակցելու համար:

Գրոհայինը չեզոքացվել է Աֆղանստանի արևելքում գտնվող շրջաններից մեկում իրականացված հատուկ գործողության ժամանակ:



loading...