«Վարձկան ահաբեկիչները դարձել են պատուհաս Ադրբեջանի համար». Անի Սամսոնյան


«Վարձկան ահաբեկիչները դարձել են պատուհաս Ադրբեջանի համար». Անի Սամսոնյան
Հոկտեմբեր 25 00:47 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր առաջ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել` զգուշացնելով իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին և կոչ արել զգոն լինել: Բնականաբար հնարավոր գործողությունները վերագրել էին հայերին:


     Այսօր արդեն Բաքվում ԱՄՆ դեսպանությունն է դիմել իր քաղաքացիներին և Ադրբեջանում գտնվող օտարերկրացիներին՝ զգույշ լինել հնարավոր տեռորիստական ակտերից:


     Ինչպես և կանխատեսվում էր՝ վարձկան ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան Արցախի պատերազմի համար դարձել է պատուհաս Ադրբեջանի համար և, բնակաբար, թե՛ Ադրբեջանի իշխանության և թե՛ ԱՄՆ դեսպանատան զգուշացումը վերաբերում է վերահսկողությունից դուրս եկած վարձկանների կողմից հնարավոր գործողություններին»:



loading...