Հրդեհ եւ պայթյուն՝ Ազովի ծովում ռուսական տանկերի վրա. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել


Հրդեհ եւ պայթյուն՝ Ազովի ծովում ռուսական տանկերի վրա. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել
Հոկտեմբեր 24 23:35 2020

Ներկայում Ազովի ծովում այրվող «Գեներալ Ազի ասլանով» նավթատար տանկերում չորս մարդ կա, հայտնում է «Զվեզդա»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։

«19։02-ին Նովոռոսիյսկի Ծովային փրկարարական համակարգիչ կենտրոնի օպերատիվ հերթապահից հաղորդագրություն է ստացվել, որ Ազովի ծովում «Գեներալ Ազի Ասլանով» նավթատարի վրա հրդեհ է բռնկվել: Տանկերը «Կավկազ» նավահանգստից մեկնում էր դեպի Դոնի Ռոստովի նավահանգիստ, ըստ նախնական տեղեկությունների՝ տանկերը դատարկ է եղել։ Նավում անձնակազմի 13 անդամ է եղել: Ներկայում վեց մարդ փրկվել է, չորս մարդ մնացել է նավում, երեք հոգի նավից դուրս են»,- հայտնում է գերատեսչությունը:

Հաղորդվում է նաեւ, որ դեպքի վայր են ուղարկվել երեք փրկարարական նավեր: Բացի այդ, հրդեհի վայրում է «Բրատսկ» նավը, որը կողքով անցնելիս է եղել։

Ընդհանուր առմամբ, հրդեհը մարելու եւ տանկերի անձնակազմը փրկելու գործողությանը մասնակցում է 102 մարդ եւ 14 միավոր տեխնիկա:



loading...