Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց այն հատվածները, որոնք թեկուզ ժամանակավոր գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ հսկողության տակ


Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց այն հատվածները, որոնք թեկուզ ժամանակավոր գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ հսկողության տակ
Հոկտեմբեր 24 22:40 2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ժամանակ ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացրեց, թե որ հատվածներում են մարտեր ընթանում, որ հատվածներում են ընթանում դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքներ:

«Սրանք այն բնակավայրերն էին, որոնք մի քանի օր առաջ մաքսիմում հարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը փորձել էին հասնել Բերձոր եւ հետ էին մղվել այս ուղղություններից: Ավելի հարավ այն ուղղություններն են, որտեղ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են այս պահին էլ»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց Արցախի տարածքի այն հատվածները, որոնք թեկուզ ժամանակավոր, բայց գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ. «Քարտեզը փոփոխական է, մշտական չէ»,-ընդգծեց նա: