Մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են. որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ. Արծրուն Հովհաննիսյան


Մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են. որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ. Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 24 22:37 2020

Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները. հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչեւ կեսօր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կեսօրից սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն: Կենտրոնական ուղղությունից, Մարտունուց դեպի հարավ եւ Հադրութից դեպի հյուսիսային կողմ, անտառների եւ բնակավայրերի հարակից տարածքներում այսօր եւս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են:

Հարավային ուղղությամբ եւս շատ թեժ մարտեր չեն եղել, հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային  գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ: Մի քանի անգամ փորձերը հետ են շպրտվել, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ:

Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային եւ զրահատեխնիկա:

Երեկ երեկոյան դուք տեսաք հայտնի տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես ադրբեջանական ԶՈՒ մի ստորաբաժանում մոտ տասնյակ միավոր զրահատեխնիկա թողել ու փախել մոտակա անտառները, սարերը, ձորերը:

Ընդհանուր առմամբ այսօր մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում»,-նշել է նա: