Որոշ տեղերում հակառակորդը ունեցել է նահանջ. խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա


Որոշ տեղերում հակառակորդը ունեցել է նահանջ. խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա
Հոկտեմբեր 24 22:27 2020

Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ նախկին խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը:

«Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառակորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ, ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։