Այսօր՝ առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները. Արծրուն Հովհաննիսյան


Այսօր՝ առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները. Արծրուն Հովհաննիսյան
Հոկտեմբեր 24 22:18 2020

Այսօր՝ առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:



loading...