Ալիևը անկեղծորեն հայտարարել է, որ զենք է գնել Իրանից․ դա ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցների խախտում է․ փորձագետ


Ալիևը անկեղծորեն հայտարարել է, որ զենք է գնել Իրանից․ դա ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցների խախտում է․ փորձագետ
Հոկտեմբեր 24 21:58 2020

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Le Figaro ֆրանսիական թերթին տված հարցազրույցում Ալիևը անկեղծորեն հայտարարել է, որ զենք է գնել Իրանից: Դա, ըստ էության, ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցները և Բաքվի նկատմամբ պատժամիջոցների պատճառ է:

– Պարոն Նախագահ, Դուք ասացիք, որ շատ ժամանակակից զենք ունեք, ճիշտ է: Դուք ունեք ամեն տեսակի անօդաչու թռչող սարքեր, դրանց մի մասը գնվել է Թուրքիայից, ինչպես նաև արդյունավետ կամիկաձե անօդաչուներ Իսրայելից, արաբական երկրներից: Այսպիսով, Իսրայելի ռազմական տեխնիկայի օգնությունը ձեզ համար շատ կարևոր է, և դա ձեզ հնարավորություն է տալիս ռազմական առավելություն ձեռք բերել:

 

– Մենք զենք ենք ձեռք բերում շատ երկրներից: Ամենից շատ, ռազմական տեխնիկա մեզ չեն մատակարարում Թուրքիան և Իսրայելը: Ամենից շատ Ռուսաստանից է: Բայց, ի տարբերություն Հայաստանի, մենք վճարում ենք Ռուսաստանից գնված զենքի համար: Հայաստանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում անվճար: Մենք զենք ենք գնում նաև Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից»:

 

Նշենք, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ երկրներից ավելի արտոնյալ պայմաններով է զենք ձեռք բերում, բայց ոչ անվճար։