Ադրբեջանական կայքերից, նաև ադրբեջանցիների կողմից ստեղծված էջերից կեղծ լուրեր են գալիս հանրային դաշտ․ օր առաջ պետք է փակել դրանք․ Արթուր Եղիազարյան


Ադրբեջանական կայքերից, նաև ադրբեջանցիների կողմից ստեղծված էջերից կեղծ լուրեր են գալիս հանրային դաշտ․ օր առաջ պետք է փակել դրանք․ Արթուր Եղիազարյան
Հոկտեմբեր 24 21:32 2020

Շատ կարևոր է, որպեսզի պետությունն ամբողջությամբ հսկողության տակ վերցնի տեղեկատվական դաշտը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ թշնամին մանիպուլյացիաներով, կեղծ տպավորություններ ստեղծելով իր «հաջողությունները» փորձում է տարածել հանրային դաշտում։ «Մենք պետք է կարողանանք սա կանխել, որովհետև սա հոգեբանական ազդեցության ձև է։ Հայաստանի իշխանություններն օր առաջ պետք է փակեն օտար տեղեկատվությունները, որովհետև ոչ միայն ադրբեջանական կայքերից են գալիս տեղեկություններ, այլ նաև տարբեր երկրներում գրանցված պրոադրբեջանական, կամ հենց ադրբեջանցիների կամ թուրքերի կողմից ստեղծված կեղծ էջերից, որոնք նույնպես նմանատիպ ինֆորմացիաներ են սփռում»,- ասաց Արթուր Եղիազարյանը։

- Պարոն Եղիազարյան, Արցախում արդեն մոտ մեկ ամիս ընթացող պատերազմն ի՞նչ է ցույց տալիս, ի՞նչ ուղղությամբ են գնալու ռազմական գործողությունները։ Պատերազմի ո՞ր փուլում ենք այժմ։

- Այս պատերազմում հնարավոր չէ գուշակել՝ ինչքան կտևի, դա կարող է լինել օրերի հարց, կարող է լինել երկարատև, այսինքն՝ կանխակալ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ թշնամին ունի լուրջ մտադրություն Արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու և ակնհայտ է, որ մենք ունենք այն կամքը՝ կանխելու և թույլ չտալու, որ այդ ճանապարհով խնդիրը լուծվի։ Տեսեք, պատերազմը նաև հոգեբանական բնույթ ունի, բացի ռազմական պատերազմից, կա նաև հոգեբանական պատերազմ, այստեղ կարևոր է տվյալ հասարակությունների պատրաստվածությունը և դիմակայումը հետագա խնդիրներին։ Մենք այս պահին չենք կարող գնահատել՝ որ փուլում է։ Պատերազմն ավարտվում է այն ժամանակ, երբ երկու կողմերը կամ հաշտվում են որոշակի բանակցային գործընթացում, փոխադարձ զիջումներով կանգնեցնում են կռիվը, կամ կողմերից մեկի հաղթանակով։ Այս պահին առաջին տարբերակը, որը դիվանագիտական ճանապարհով, երկխոսության ճանապարհով է, կարծես թե չկա և այս պահին ընթանում են ռազմական գործողություններ։ Այստեղ մենք պետք է փորձենք առավելագույնս անել հաղթանակն ապահովելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։