Ադրբեջանցիները որպես զոհվածի տարածում են Արման Սարոյանի լուսանկարը, որը դեռ առաջնագծում չի եղել


Ադրբեջանցիները որպես զոհվածի տարածում են Արման Սարոյանի լուսանկարը, որը դեռ առաջնագծում չի եղել
Հոկտեմբեր 24 21:18 2020

Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ 20-ամյա Արման Սարոյանը այսօր տեղեկացել է, որ իր լուսանկարը ադրբեջանցի բլոգերները որպես մահացած հայ զինծառայողի լուսանկար են տարածել սոցցանցերում: Ամռանը զորացրված զինծառայողի ծնողները անակնկալի են եկել, երբ արտասահմանում գտնվող նրանց բարեկամները զանգել եւ հայտնել են այդ մասին:

NEWS.am-ի հետ զրույցում Արմանը պատմեց, որ հուլիսին է զորացրվել։

 «Լուսանկարը հունիս ամսվա է, իրենք վերցրել են «Հետք»-ի ֆոտոռեպորտաժից եւ գրել են, որ իբր ես մահացել եմ հյուսիսային հատվածում, բայց ես տանն եմ, չեմ զոհվել: Բարեկամները զանգում են, տնեցիքին հարցնում են` ինչպես  է զոհվել: Ես այս պահին հոգեւոր ծառայության եմ, Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում դպիր եմ»,- պատմեց Արման Սարոյանը:

Արման Սարոյանը հավելեց, որ շուտով որպես կամավոր է մեկնելու ռազմաճակատ։

 



loading...