Պակիստանը, չնայած Թուրքիայի աջակցությանը, կմնա ահաբեկչությունը ֆինանսավորող երկների գլոբալ ցուցակում


Պակիստանը, չնայած Թուրքիայի աջակցությանը, կմնա ահաբեկչությունը ֆինանսավորող երկների գլոբալ ցուցակում
Հոկտեմբեր 24 20:53 2020

Թուրքիան միակ երկիրն էր ուրբաթ օրը Փարիզում կայացած G7 ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի նիստին, որը կողմ արտահայտվեց Պակիստանի բացառմանը ահաբեկչության ֆինանսավորման գլոբալ ցուցակից, հաղորդում է Hindustan Times-ը:

G7-ի ֆինանսական միջոցառումների մշակման թիմի 38 անդամ կողմ է հանդես եկել, որպեսզի Պակիստանը մնա ցուցակում, պարբերականին հայտնել են դիվանագետները Փարիզում եւ Բրյուսելում:

Նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ բանաձեւերում ներառված է Պակիստանը ներկայացնող 66 կազմակերպություն եւ 7.600 անձ:

Լիագումար նիստից առաջ Պակիստանի օգտին հանդես եկան Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան, որոնք, սակայն, ավելի ուշ աջակցություն չհայտնեցին երկրին:

Պակիստանին մինչ այժմ հաջողվել է կատարել Փողերի լվացման դեմ պայքարի Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի կողմից 2018 թվականին առաջադրված 27 պահանջներից 21-ը: Այս հարցի վերաբերյալ հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ տարվա փետրվարին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ օգնելով Պակիստանին դուրս գալ ցուցակից հնարավոր կլինի քաղաքական ճնշման հասնել Իսլամաբադի քննադատների վրա:

Ուրբաթ կայացած հանդիպմանը Թուրքիան կողմ էր հանդես եկել Պակիստանի` «գորշ ցուցակից» բացառելուն, սակայն Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների հանձնախումբը եզրակացրեց, որ երկիրը չի համապատասխանում իրեն առաջադրված չափանիշներին:



loading...