«Ես քվեարկել եմ Թրամփ անունով մի տղայի օգտին»․ Դոնալդ Թրամփը վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում (տեսանյութ)


«Ես քվեարկել եմ Թրամփ անունով մի տղայի օգտին»․ Դոնալդ Թրամփը վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում (տեսանյութ)
Հոկտեմբեր 24 20:17 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախագահական ընտրությունների նախաշեմին, վաղաժամ մեկնել է քվեարկելու Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում:  Թրամփը ժամանել է միայնակ՝ առանց տիկնոջ: Քիչ թվով մարդկանց ուղեկցությամբ` նախագահը մտել է տեղամաս: Մամուլի ներկայացուցիչներին չի թույլատրվել մտնել քվեարկության գոտի: Թրամփը վերադարձել է 15 րոպե անց: Նա լրագրողներին հավաստիացրել է, որ քվեարկությունը լավ կազմակերպված է և անվտանգ: Հաղորդակցման ժամանակ նա հանել է դիմակը: «Ես քվեարկել եմ Թրամփ անունով մի տղայի օգտին», - ասել է նա: