С-400 համալիրները շահագործվելու են ինքնուրույն և առանց ՆԱՏՕ-ի հրամանարական կառավարման համակարգին ինտեգրվելու. Անկարան պատասխանել է Վաշինգտոնի մեղադրանքներին


С-400 համալիրները շահագործվելու են ինքնուրույն և առանց ՆԱՏՕ-ի հրամանարական կառավարման համակարգին ինտեգրվելու. Անկարան պատասխանել է Վաշինգտոնի մեղադրանքներին
Հոկտեմբեր 24 19:52 2020

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքներն առ այն, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռբերումը հակասում է ՆԱՏՕ-ին անդամակցելիս Ակարայի ստանձնած պարտավորություններին:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական պաշտպանական գերատեսչության մամլո քարտուղարին, Անկարան նաև առաջարկել է Վաշինգտոնին քննարկել հնարավոր տեխնիկական միջոցներն այդ համալիրների հարցով:

«Ինչպես և С-300-ները, որոնք կիրառում են ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, С-400 համալիրները շահագործվելու են ինքնուրույն և առանց ՆԱՏՕ-ի հրամանարական կառավարման համակարգին ինտեգրվելու:

Պնդումներն այն մասին, որ Թուրքիան գործում է ի հեճուկս ՆԱՏՕ-ի, ճիշտ չեն: Մեր դաշնակիցներից և բարեկամներից ակնկալում ենք, որ հարաբերությունների վատթարացման մասին հռետորաբանության փոխարեն կենտրոնանանք այլընտրանքային լուծումների և С-400-ների հարցով տեխնիկական միջոցների վրա, եթե դրանք կան»,- ասվում է գերատեսչության մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ:



loading...