Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը. Արցախի ԱԻ պետական ծառայություն


Գրադի և սմերչի  կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը, հերթական անգամ  ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը. Արցախի ԱԻ պետական ծառայություն
Հոկտեմբեր 24 19:45 2020

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետկան ծառայությունը:

Գրադի և սմերչի  կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։

Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ  ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։

Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։