Ներկայումս ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ


Ներկայումս ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ
Հոկտեմբեր 24 09:52 2020

 

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:



loading...