Այս օրերին անգնահատելի է նաև մեր փրկարարների կատարած աշխատանքը. Վահրամ Պողոսյան


Այս օրերին անգնահատելի է նաև մեր փրկարարների կատարած աշխատանքը. Վահրամ Պողոսյան
Հոկտեմբեր 23 22:56 2020

«Այս օրերին անգնահատելի է նաև մեր փրկարարների կատարած աշխատանքը: Այս լուսանկարներն արվել են քիչ առաջ՝ Ստեփանակերտում թշնամու հրթիռակոծության հետևանքով բռնկված հրդեհի մարման ժամանակ: Եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին աշխատանքը կարողանանք հավուր պատշաճի կատարել, մեր հաղթանակն ավելի կմոտեցնենք», - այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Ավելի վաղ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Նշենք, որ, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան:



loading...