Արցախում զոհվել է ՔՊ անդամ Մյասնիկ Գևորգյանը


Արցախում զոհվել է  ՔՊ անդամ Մյասնիկ Գևորգյանը
Հոկտեմբեր 23 19:09 2020

Արցախում հերոսաբար զոհվել է  «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամ, Սասունիկ համայնքի բնակիչ Մյասնիկ Գևորգյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից:

«Ցավով տեղեկացնում ենք, որ հայրենիքի պաշտպանության մարտերում հերոսաբար անմահացել է պատերազմի առաջին իսկ օրերին կամավորագրված, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության անդամ,Սասունիկ համայնքի բնակիչ Մյասնիկ Գևորգյանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Մյասնիկ Գևորգյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին։
Հանգչիր խաղաղությամբ։
Փառք բոլոր հերոսներին, փառք մեր բանակին»,- ասված է հրապարակման մեջ: