«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճարները կզեղչվեն


«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. տեղի վարձավճարները կզեղչվեն
Հոկտեմբեր 23 18:28 2020
«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. առևտրի գործունեություն իրականացնողների՝ վարձավճարի միանվագ զեղչման պահանջը բավարարվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը:
 
«Նախարարության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում տնօրինությունը առևտրի գործունեություն իրականացնողների հետ եկել է համաձայնության: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը»,-նշել է Օհանյանը:
 
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները հոկտեմբերի 22-ի առավոտից գործադուլ էին իրականացնում։ Նրանք պահանջում էին, որ առևտրի կենտրոնի տնօրինությունը զեղչի տաղավարների վարձավճարները։ Նրանց խոսքով՝ համավարակի, վերջին մեկ ամսում էլ պատերազմական իրավիճակով պայմանավորված առևտուր չեն արել և գումար չունեն՝ տալու տեղի վարձավճարը: