«Իմ աշակերտներից երկուսին դաժանորեն սպանել են». բողոքի ակցիայի մասնակից


«Իմ աշակերտներից երկուսին դաժանորեն սպանել են». բողոքի ակցիայի մասնակից
Հոկտեմբեր 23 13:03 2020

«Ես ուսուցիչ եմ, իմ աշակերտներից երկուսը երեկ դաժանորեն սպանվել են... Ուսանողներ, որ ունեին երազանքներ, որ պիտի լինեին մեր երկրի համար պիտանի մարդիկ: ԱՄՆ-ում քիչ չեն այն հայերը, որոնք նպաստել են ձեր երկրի շենացմանը, դուք հիմա այդպիսինների սպանդ եք թույլ տալիս: Գնացե՛ք Արցախ, վավերագրե՛ք բոլոր վայրագությունները: 1915-ին աշխարհի աչքի առջև ցեղասպանություն տեղի ունեցավ: Մինչև հիմա Ամերիկան լիարժեքորեն չի դատապարտվել: Հենց դա է պատճառը, որ 21-րդ դարում քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ նոր ցեղասպանություն է տեղի ունենում... Հավակնոտ բռնապետերին պետք են միայն տարածքներ»,- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հայտարարեց ակցիային միացած ցուցարարը:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց շարունակվում է արցախցի կանանց և երեխաների բողոքի ակցիան: Նրանք պահանջում են զսպել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ճանաչել Արցախի անկախությունը: