Ադրբեջանը ԼՂ-ում կասետային զինատեսակներ է օգտագործում. Human Rights Watch


Ադրբեջանը ԼՂ-ում կասետային զինատեսակներ է օգտագործում. Human Rights Watch
Հոկտեմբեր 23 12:44 2020

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հստակ ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակավայրերի դեմ կիրառում է արգելված կասետային զինատեսակներ: Այս մասին գրված է կազմակերպության զեկույցում:

2020 թվականի հոկտեմբերի ընթացքում HRW-ի փորձագետները Լեռնային Ղարաբաղում վավերագրել են կասետային զինատեսակների օգտագործման 4 դեպք: Ավելին՝ կազմակերպության սպառազինությունների հետ կապված հարցերով պատասխանատու Ստեֆան Գուսը հայտնել է, որ կասետային զինատեսակների շարունակական օգտագործումը, հատկապես բնակավայրերում, ցույց է տալիս քաղաքացիական բնակչության ավտանգության հարցերի անտեսումը: HRW-ի կայքում մանրամասն ներկայացված են Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման դեպքերը: Եզրակացություններն արված են դեպքերի սեփական հետաքննությունների և դեպքերից տուժած բնակիչների հետ հարցազրույցների հիման վրա: