Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել


Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել
Հոկտեմբեր 23 12:40 2020

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Կենտրոնական Ասիայից եկած բնիկի, որն ահաբեկչություն էր նախապատրաստել մայրաքաղաքի վարչական շենքերի մեկում: Այս մասին հինգշաբթի ТАСС-ին հաղորդել են ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության դաշնային ծառայությունը մայրաքաղաքի շրջանում ահաբեկչություն է կանխել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1999 թ.-ին ծնված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բնիկ, որը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ցուցումով պատրաստվում էր ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնել վարչական շենքերից մեկում», – հաղորդել են ԱԴԾ-ից:

Ահաբեկչի թաքստոցում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի մասեր, իսկ կապի միջոցներում հայտնաբերվել է նամակագրություն գրոհայինների հետ. քննարկվել է ծրագրված ահաբեկչությունը, եղել են պայթուցիկ նյութեր պատրաստելու ինտերնետային հրահանգներ, ինչպես նաև տեսանյութ՝ ահաբեկիչների առաջնորդներին տրված երդման մասին: «Հետագայում հանցագործը նախատեսում էր մեկնել Մերձավոր Արևելքի պատերազմական գոտի՝ մասնակցելու ահաբեկչական խմբավորումների գործողություններին»,-հայտնել է Անվտանգության դաշնային ծառայությունը:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում են քննչական գործողություններ: