Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպումների ժամերը հայտնի են


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպումների ժամերը հայտնի են
Հոկտեմբեր 23 10:56 2020

Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Պետդեպարտամենտի կայքը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի ԱԳ նախարարի հետ: