Հակադիր ընտրություն. Որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեն Վրաստանում հայկական և ադրբեջանական համայնքները. «Ժամանակ»


Հակադիր ընտրություն. Որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեն Վրաստանում հայկական և ադրբեջանական համայնքները. «Ժամանակ»
Հոկտեմբեր 23 09:35 2020

«Ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե մեկ շաբաթ հետո՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և այդ երկրի քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձում է իր կողմը գրավել հայկական և ադրբեջանական համայնքներին, որոնց քվեարկությունը կարող է էականորեն ազդել ընտրության արդյունքների վրա:

 

Մեր տեղեկություններով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունը վայելում է ադրբեջանական համայնքի աջակցությունը, որպես առավել պրոթուրքական և պրոադրբեջանական ուժ, իսկ հայ համայնքը կքվեարկի իշխող «Վրացական երազանքի» և որոշ չափով ընդդիմադիր, պրոռուսական դիրքորոշում ունեցող «Վրաստանի հայրենասերներ» կուսակցության օգտին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: