Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին


Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին
Հոկտեմբեր 22 02:35 2020

Նախօրեին թիվ 1 բորտով Մոսկվա թռած արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես հայտնի է, Լավրովի հետ հանդիպման և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռահար բանակցությունների արդյունքում առանձնապես մեծ հաջողություններ չի գրանցել: Կարելի է ասել՝ հրադադարի հաստատման հասնել չի հաջողվել: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Երեկոյան նա նույն բորտով վերադարձել է Երևան և շտապել վարչապետի մոտ: Կայքը տեղեկացել է, որ կեսգիշերին մոտ վարչապետին են այցելել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:

Հավանաբար ՝ հասկանալու, թե ինչպիսին է այժմ իրավիճակը:

Կայքի տեղեկություններով Արցախի նախագահները կոնկրետ առաջարկ են արել Փաշինյանին՝ լիազորել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ մեկնել Մոսկվա և փորձել բանակցություններ վարել: Ըստ կայքի վարչապետը հակված չէ օգտվել նախկին նախագահների ծառայություններից: Օրեր առաջ նա նման փորձերը մերժել է:



loading...