ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ


ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հոկտեմբեր 22 00:50 2020

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 21-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» (վարորդ՝ Լևոն Խ․, ծնված 2003 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը: 

Փրկարարները ուղևոր Արթուր Վ․-ին (ծնված 2004 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․Վ․-ն (ծնված 2004 թ․), Սարգիս Գ․-ն (ծնված 2003 թ.) հոսպիտալացվել են Էջմիածնի , որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



loading...