Հրազդանցի երեխաները խնձոր են վաճառել ու հասույթը սահմանին ուղղել


Հրազդանցի երեխաները խնձոր են վաճառել ու հասույթը սահմանին ուղղել
Հոկտեմբեր 21 17:50 2020

Հրազդանի Միկրոշրջան թաղամասի դպրոցահասակ մի խումբ տղաներ այս օրերին սեփական նախաձեռնությամբ իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, հայտնում են Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Նրանք մի քանի օր շարունակ խնձոր են վաճառել և հասույթի մի մասը՝ 53 000 դրամ, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Խնձորի վաճառքից գոյացած հասույթի մի մասով էլ՝ 30.000 դրամ, քաղցրավենիք են գնել ու նամակների հետ ուղարկվել զինվորներին:



loading...