«Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»․ Ալիևը հրաժարվել է հարցազրույց տալ #BILD-ին


«Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»․ Ալիևը հրաժարվել է հարցազրույց տալ #BILD-ին
Հոկտեմբեր 21 16:02 2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է ԼՂ հակամարտության թեմայով հարցազրույց տալ գերմանական հայտնի BILD պարբերականին, սակայն ավելի ուշ հրաժարվել է։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերը․
     «Ադրբեջանի նախագահը համաձայնել է հարցազրույց տալ BILD-ին։ Իսկ հիմա նա հանկարծ հրաժարվում է։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ։
     Հ․Գ. Հայաստանի վարչապետն ու նախագահն արդեն զրուցել են BILD-ի հետ»։