«Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա». Էրդողանը նոր հայտարարություն է արել


«Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա». Էրդողանը նոր հայտարարություն է արել
Հոկտեմբեր 21 01:00 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն հոկտեմբերի 20-ին նախարարների հետ հերթական նիստից հետո կրկին հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին:
     Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի տեղական բյուրոն, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցել և աջակցելու է Ադրբեջանի պայքարին՝ «օկուպացված» հողերի ազատագրման նպատակով:
     Նա նաև ընդգծել է, որ Անկարան օգնության ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր դիմում են աջակցության համար՝ «Բալկաններից մինչև Կովկաս, Ասիայից մինչև Աֆրիկա, և դա շարունակական բնույթ է կրելու»:



loading...