Հաջորդ ամիս ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում գործող նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը, գուցե, ուրախալի լուր լինի բազմաթիվ կառավարությունների համար, սակայն ոչ Թուրքիայի, Հյուսիսային Կորեայի և Իսրայելի, որոնք անմիջապես մի շարք մարտահրավերների կբախվեն:
Նման կարծիք է հայտնել Bloomberg գործակալության՝ միջազգային հարցերով ավագ վերլուծաբան Մարկ Չեմփիոնը:
«Թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ամենից շատ բան կորցնել Թրամփի հեռանալով»,- գրում է Չեմփիոնը՝ մատնանշելով Թրամփ-Էրդողան զույգի միջև ձևավորված ջերմ հարաբերությունները, ինչն էլ պատճառ դարձավ, որ ԱՄՆ ղեկավարը կասեցնի Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը ռուսական ՀՕՊ համալիրներ ձեռք բերելու համար:
Ինչպես նկատում է վերլուծաբանը, Էրդողանի համար ևս մեկ շահավետ քայլ արեց Թրամփը, երբ Սիրիայի որոշ հատվածներից անցյալ տարի դուրս բերել ամերիկյան զորքերը՝ թույլ տալով Թուրքիային ռազմական գործողություններ իրականացնել քրդերի դեմ:
Հեղինակը պնդում է նաև, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Ջո Բայդենը նախկինում կոչ էր արել ԱՄՆ-ին աջակցել թուրքական ընդդիմադիր կուսակցություններին: