Թուրքիան ռուսներից հրաժարվել է. ձախողում S-400-ը փորձարկելիս


Թուրքիան ռուսներից հրաժարվել է. ձախողում S-400-ը փորձարկելիս
Հոկտեմբեր 20 17:02 2020

Թուրքիայում S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկումը ձախողվել է
Ռուսաստանի Դաշնությունից գնած S-400 զենիթահրթիռային համակարգի՝ Թուրքիայում իրականացված փորձարկումը ձախողվել է: Այս մասին հայտնում է թուրքական Ahval կայքը՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին:

 

Նախորդ ուրբաթ օրն անցկացված փորձարկումը տապալվել է, քանի որ Թուրքիան ռուս մասնագետներից հրաժարվել էր:

 

 

Համացանցում հայտնվել էր S-400-ի փորձարկման տեսագրությունը, սակայն՝ առանց պայթյուն արձանագրելու:

 

Թուրքիան շարունակում է իր փորձարկումները, թեպետ Միացյալ Նահանգները սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել: Ի դեպ, Թուրքիայի իշխանությունները զենիթահրթիռային համակարգի փորձարկման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել:

S-400-ը կարող է միայն փորձարկվել հրթիռի կամ ռազմական օդանավի, սակայն՝ ոչ փոքր ԱԹՍ-ների դեմ:



loading...